|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ագարակ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։
«Հայոց գինին և հողի հիշողությունը» խորագրով միջոցառումը կայացել է «Ագարակ» պատմամշակութային արգելոցում։
Տարածքում շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայոց գինեգործության պատմությանը և ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերին։
Հնագույն բնակավայրից՝ միջնադարյան մայրաքաղաք.
«Պարը, որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն» խորագրով միջոցառումը կայացել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցում, որտեղ տարածքում շրջայցից հետո մասնակիցները ներկայացրել են ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկված հայկական ավանդական պարերը։
Այս նախաձեռնությունների շնորհիվ մասնակիցները ծանոթացել են ազգային ավանդույթներին և մշակութային ժառանգությանը։