|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն անդրադարձել է այն որոշմանը, որով դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը։
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Դատարանը գտել է, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, քանի որ Սարոյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն պաշտոնում։
Երբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճում է քաղաքացիական գործի վարույթը, դադարում է գործել նաև հայցի ապահովման միջոց, որի կատարմանը խոչընդոտելու համար հետապնդվում էին Վեհափառը և մյուս հոգևորականները:
Այսպիսով, քաղաքացիական գործի կարճումը (անկախ հետագա բողոքարկումներից) էապես թուլացնում է քրեական մեղադրանքը՝ ստեղծելով իրավական հիմքեր Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։