|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանն ու Չինաստանը Մարսի հետազոտման համատեղ առաքելության շրջանակում սկսում են սարքավորումների արտադրություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Բականովը։
«Սկսում ենք Մարսի հետազոտման համատեղ առաքելություն՝ այդ մոլորակի ուսումնասիրության համար ստեղծելով սարքավորումներ և տեխնիկա»,- ասել է նա Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Իսկ «Вести» լրատվական ծառայությանը Բականովը ներկայացրել է Ռուսաստանի և Չինաստանի տիեզերական համագործակցության ևս երկու ուղղություն։ Նա ընդգծել է, որ փոխգործակցությունը ծավալվելու է ոչ միայն դեպի Մարս առաքելությունների կազմակերպման տեսքով։
Դրա հավանական ուղղություններից են Լուսնի ուսումնասիրման աշխատանքները, ինչպես նաև ռուսական ГЛОНАСС և չինական BeiDou նավիգացիոն համակարգերի հնարավորությունների միավորումը՝ տեղորոշման ազդանշանի ճշգրտությունը մեծացնելու նպատակով։