|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսական բանակը խոցել է Ուկրաինայի Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը։
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գիշերը Ռուսաստանի զինված ուժերը խմբակային հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին, ինչպես նաև նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի:
«Հարվածների հետևանքով խոցվել է Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, որի տարածքում կազմակերպվել էր երկակի նշանակության բեռների, այդ թվում՝ մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների պահեստավորումն ու բաշխումը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։