|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սարատովում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի տակ են ընկել Ozon-ի լոգիստիկ կենտրոնը և առաքման հաբը, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱԹՍ-ի հարվածի տակ է ընկել Սարատովում գտնվող մեր լոգիստիկ կենտրոնը և առաքման հաբը։ Մենք օպերատիվ կերպով տարհանել ենք աշխատակիցներին, նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Հրդեհ է բռնկվել, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունում հայտնել են, որ լոգիստիկ կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է մատակարարումների ընդունումը և ապրանքների առաքումը տարածաշրջանում։ Պահեստում տեղակայված ապրանքները կթաքցվեն մարկետփլեյսի ցուցափեղկից։ Ապրանքների մի մասը կչեղարկվի կամ կառաքվի այլ պահեստներից։