|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մինչև 60 օր կպահանջվի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հետևանքները գնահատելու համար։ Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում եմ՝ նախագահը ցանկանում է օգտագործել այս 60-օրյա ժամանակահատվածը՝ վերլուծելու համար, թե ինչ կնշանակի պատժամիջոցների և մաքսատուրքերի սահմանումը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հենց ԱՄՆ տնտեսության համար»,- նշել է պաշտոնյան։
Ավելի վաղ Թրամփի ստորագրած հրամանագրով հրահանգվել է չկիրառել մի շարք պատժամիջոցներ, սահմանափակումներ և մաքսատուրքեր, որոնք նախատեսված էին Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին վերջերս ընդունված օրենքով։