|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Ուկրաինայում գիշերն իրականացրած թիրախների ցանկը։
Այն ներառում էր նաև էլեկտրակայաններ։
Այս ֆոնին Պեսկովին հարցրել են՝ արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ի կողմից քննարկված էներգետիկ հրադադարն անընդունելի է Ռուսաստանի համար։
«Ինչի՞ մասին է հայտարարվել։ Ո՞րն էր էներգետիկ հրադադարի պարագիծը, և ի՞նչ է դա նշանակում։ Արդյո՞ք այն նշված էր»,- հարցրել է Կրեմլի խոսնակը։
Բացասական պատասխան ստանալով՝ նա հաստատել է.
«Դուք միանգամայն ճիշտ եք։ Հետևաբար, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»։
Խոսնակը նաև նշել է, որ օրակարգում ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնեցված միջազգային հանդիպումներ չկան։