|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները վերահսկելու ամերիկյան ձգտումն ակնհայտ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն, որ ԱՄՆ-ն ձգտում է վերահսկողություն հաստատել միջազգային էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ, ակնհայտ է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Կրեմլը գազատարի նկատմամբ ԱՄՆ-ի միանձնյա վերահսկողություն հաստատելու ցանկության հարցում։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «France TV»-ին տված հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն ստանալ այդ գազատարների նկատմամբ։