|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի։ Ավագանու այսօրվա որոշման համաձայն` Նոր Արեշի 3-րդ փողոցն այսուհետ կկոչվի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով՝ Մետաքսեի փողոց, իսկ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը կկոչվի Երվանդունիների փողոց:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Միխայիլ Ֆրունզեի (1885–1925 թթ.) կենսագրությունն ու գործունեությունը հիմնականում կապված են Ռուսական կայսրության և Խորհրդային Ռուսաստանի քաղաքական ու ռազմական պատմության հետ։
Ըստ քաղաքային իշխանությունների՝ անվանափոխությունը միտված է հայ ժողովրդի պատմական ժառանգությունը տրամաբանորեն արտացոլելուն։