|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է։
Դպրոցում կանացի իսլամական հագուստի՝ հիջաբի, արգելքն այս երկրում հանգեցրել է զանգվածային դժգոհության և ցույցերի այնպիսի ալիքի և դրան հետևած որին անդրադարձել է նույնիսկ «Ալջազիրան»:
Բազմիցս եմ նշել, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ, որչափ դա փորձում է ներկայացնել պարբերական պետական քարոզչությամբ։
Սա չի նշանակում, թե թշնամուն պետք է թերագնահատել, բայց նույնքան սխալ է նրան գերագնահատելը։
Հիջաբի դեմ բողոքի ալիքն, ի դեպ, մի երկրում է, որի վարչախմբի պարագլուխը հաճախ հակահայկական իր խոսույթում փորձում է օգտագործել նաև իսլամի գործոնը, ինչի ականատեսն էինք նաև բոլորովին վերջերս, երբ Բաքվի բռնապետը բարբաջում էր մեր կողմից մզկիթները, իբր, ավերելու և պղծելու մասին»։