|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի իշխանությունները պատրաստում են դիզելային վառելիք արտադրողների համար արտահանման արգելքը ևս մեկ ամսով՝ մինչև հոկտեմբերի վերջ երկարաձգելու փաստաթուղթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է ոլորտի աղբյուրը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներկայում համաձայնեցման փուլում է։
Արտադրողների համար գործող արգելքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին։ Դիզելային վառելիք չարտադրող ընկերությունների համար արտահանման արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։