|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի արտահանումն Ուկրաինա։ Որոշման մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա դադարեցվել է։ Եվ դրանք չեն վերականգնվի մինչև «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների վերսկսումը»,- ըստ РИА Новости-ի՝ ասել է Սիյարտոն։
Նմանատիպ որոշում է ընդունել նաև Սլովակիան։ Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հերթին Վլադիմիր Զելենսկուն սպառնացել է ամբողջությամբ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։