|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ։
Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի վերջին հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամական, գործընկերային և բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը։
«Ադրբեջանը միշտ հարգել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միաժամանակ, վրացական կողմի փոխադարձ հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ կարևոր հիմք է հանդիսանում երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերության համար։ Հենց այս համատեքստում է անհասկանալի Վրաց պատրիարքարանի որդեգրած մոտեցումը, որը ենթադրում է տարածքային հավակնություններ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ։
Կարևոր է, որ կրոնական հաստատությունները զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամության և բարիդրացիության պատմական կապերին։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները կազմում են ադրբեջանական ժողովրդի և ադրբեջանական պետության ազգային ժառանգության անբաժանելի մասը»,- ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանից սպառնացել են նաև Վրաց եկեղեցուն և «խորհուրդ տվել» չկրկնել Հայ եկեղեցու «սխալները»։