|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ-ն ինքն է հայտնվել «երկաթե վարագույրի» ետևում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։
«Երբ վարչակազմը խստորեն փակում է իր դռները՝ նույնիսկ ամերիկացի լրագրողների համար, որոնց չի սիրում ինչ-ինչ պատճառներով, և մերժում է մուտքը օտարերկրյա թղթակիցների, այդ թվում՝ Իրանի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչների, որոնց ձայները նախընտրում է լռեցնել, խոսքը այլևս մուտքի մասին չէ։ Խոսքը ճշմարտությունը թաքցնելու և ապատեղեկատվական արշավը խորացնելու փորձի մասին է՝ ոտնահարելով տեղեկատվությանը հասանելիության իրավունքը։
Երկիրը, որը մի ժամանակ հպարտանում էր «երկաթե վարագույրը» քանդելով, այժմ հայտնվել է այդ վարագույրներից մեկի ետևում»,-նշել է նա։