|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եմենի նախագահ Ռաշադ ալ-Ալիմիի հետ զրույցում ռազմական աջակցության երաշխիքներ չի տրամադրել երկրի հյուսիսը վերահսկող շիա «Անսար Ալլահ» շարժման (հութիների) դեմ պայքարում։
Ինչպես հայտնում է Reuters-ը, Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եմենի նախագահ Ռաշադ ալ-Ալիմիի հետ: Ալիմին ԱՄՆ-ին խնդրել է ԱՄՆ-ին աջակցություն ցուցաբերել իր՝ Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարությանը՝ հութիների դեմ պայքարում: Զրույցի ընթացքում Թրամփը ռազմական աջակցության վերաբերյալ որևէ հստակ խոստում չի տվել։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ հութիները համաձայնել են պատերազմ չվարել ԱՄՆ-ի դեմ։