|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսային խորհրդակցություն կանցկացնի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հետ՝ եմենի հութիների կողմից Բեն-Գուրիոն օդանավակայանը բալիստիկ հրթիռով հրթիռակոծելուց հետո, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։
Տեղական ժամանակով ժամը 15:00-ին կքննարկվեն հնարավոր պատասխան միջոցները, ներառյալ Իսրայելի կողմից ուղիղ հարվածը Եմենում հութիների օբյեկտներին։
Տեղական ժամանակով ժամը 19:00-ին Նաթանյահուն անձամբ կգումարի իր անվտանգության կաբինետի նիստը՝ քննարկելու Գազայում ռազմական արշավի ընդլայնումը, Սիրիայում մարտական գործողությունները, հութիների հարձակումը և այլ հարցեր։