|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Նեպալում և Տիբեթում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 750-ի։
Ինչպես հայտնում է BBC News-ը, ևս մոտ 3 հազար մարդ համարվում է անհետ կորած։
Նեպալում հանկարծակի ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 734 մարդ, ևս ավելի քան 2,4 հազարը համարվում է անհետ կորած։ Տիբեթում զոհերի թիվը հասել է 16-ի, անհետ կորած է համարվում 546 մարդ։
Նեպալի զբոսաշրջության վարչության տվյալներով, անհետ կորածների թվում կա 320 օտարերկրյա քաղաքացի։