|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գիշերը Կամչատկայի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, Պետրոպավլովսկ-Կամչատսկիում զգացվել են մինչև երեք բալ ուժգնությամբ ցնցումներ։
Ըստ սեյսմոլոգների՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00:38-ին (երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 15:38-ին): Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիից մոտավորապես 94 կիլոմետր հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը 44 կիլոմետր խորության վրա է: