|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երբեք չի վախեցել արհեստական բանականության տեխնոլոգիաներից բխող սպառնալիքներից։ Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ը։
Պուտինն այսօր Նովոսիբիրսկի Ակադեմիական ավանում հանդիպել է ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների հետ։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են մասնավորապես արհեստական բանականության (ԱԲ) զարգացման ռիսկերին։ ՌԴ նախագահը հետաքրքրվել է, թե ինչ սպառնալիքներ են տեսնում երիտասարդ մասնագետները։
Ուսանողներից մեկը` Մաքսիմ Եմելյանովը, պատասխանել է. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, անկեղծ կասեմ` դուք ոչնչից վախենալու բան չունեք»։
Պուտինը ժպիտով արձագանքել է. «Ես երբեք էլ ոչնչից չեմ վախեցել»։