|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը որակել է «գերազանց» և երբևէ ունեցած «լավագույններից մեկը»։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ փակ դռների հետևում. լրագրողներ չեն հրավիրվել, և մամուլի ասուլիս չի անցկացվել։
Օվալաձև աշխատասենյակում երկու ղեկավարների համապատասխան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացված հանդիպումը ութերորդն էր Թրամփի՝ 2025 թվականի սկզբին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Հանդիպումը տեղի է ունեցել երկու առաջնորդների միջև հարաբերությունների լարվածության մասին լուրերի ֆոնին, և Թրամփը հանդիպումից անմիջապես առաջ իր դժգոհությունն էր հայտնել Նեթանյահուից։
Սակայն Նեթանյահուն հերքել է ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում լարվածության մասին լուրերը։