|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռչել է ավելի քան 250 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն։
Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը չեզոքացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ հեռավոր մոտեցումներում։
Սոբյանին նշել է, որ Մոսկվային մոտենալու ճանապարհին ոչնչացվել է 16 ուկրաինական անօդաչու։ Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ևս հինգ ԱԹՍ են որսացել և ոչնչացրել։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ առավոտյան Մոսկվայի մերձակայքում ոչնչացվել է 11 անօդաչու․ առաջին հինգը՝ Մոսկվայի ժամանակով 10:39-ին, ևս վեցը՝ դրանից վեց րոպե անց։