|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եվրահանձնաժողովը 890 միլիոն եվրոյի չափով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը՝ թվային շուկաների մասին օրենքի (DMA) պահանջները խախտելու համար։
Ըստ Եվրահանձնաժողովի՝ Google-ը որոնման արդյունքներում առավելություն է տալիս սեփական ծառայություններին՝ ներառյալ առցանց խանութները, հյուրանոցների, տրանսպորտի և տեղեկատվական հարթակները՝ ի վնաս երրորդ կողմի ծառայությունների։
Բրյուսելը նաև արձանագրել է, որ Google-ը թույլ չի տալիս հավելվածների մշակողներին անվճար տեղեկացնել օգտատերերին այլընտրանքային, հաճախ ավելի մատչելի առաջարկների մասին և ուղղորդել նրանց դեպի այդ առաջարկները՝ օրինակ՝ կայքերի կամ այլընտրանքային հավելվածների խանութների միջոցով։