|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և 65-ամյա Ահարոն Մ․-ի վարած «ГАЗель» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Էրիկ Ա․-ն, ուղևոր 35-ամյա Մելսիդա Հ․-ն և «ГАЗель»-ի ուղևոր 26-ամյա Գրիգոր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղից Էրիկ Ա․-ն ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։