|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է, որ բերքահավաքի շրջանում գյուղատնտեսության ոլորտում վատ ցուցանիշներ ցուցաբերող և աշխատանքային կարգապահությունը չպահպանող անձինք զորակոչվեն բանակ՝ Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությանը օգնելու համար։
Երեքշաբթի օրը Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել 2026 թվականի բերքահավաքի սեզոնի վերաբերյալ, ինչպես ընդունված է տարվա այս ժամանակահատվածի համար։ Նախագահը բացատրել է՝ սա չի նշանակում, որ Բելառուսը պլանավորում է հարձակվել որևէ մեկի վրա։
«Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվում, մենք ապահովում ենք մեր սեփական անվտանգությունը։ Դա հեշտ չէ (սահմանին – խմբ.)՝ մոծակներ, ճանճեր, մլակներ և այլն։ Ահա թե որտեղ են նրանք գնում՝ բանակ։ Որպես շարքային զինվորներ։ Մեկ շաբաթ մարզում, նռնականետ, գնդացիր, իսկ հետո նրանք մեկնում են ծառայելու հատուկ նշանակության ուժերում», – նշել է Լուկաշենկոն։