|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանը հերքել է լուրերը, որ թույլ է տվել լքել երկիրը ԱՄՆ քաղաքացու, որը ապօրինաբար ձերբակալվել էր 2024 թվականին
Իրանական բանտերից որևէ ամերիկացի բանտարկյալի ազատ արձակում չի եղել, և ոչ էլ փոխանակում։ Այս մասին հաղորդում է «Միզան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատական համակարգին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանը թույլ է տվել լքել երկիրը ԱՄՆ քաղաքացուն, որը ապօրինաբար ձերբակալվել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ Ջո Բայդենի նախագահության օրոք։
«Նա այժմ Իրանից դուրս է, լավ վիճակում և անվտանգ է։ ԱՄՆ-ը երախտապարտ է Իրանի կողմից բարի կամքի այս դրսևորման համար»,-նշել էր ԱՄՆ ղեկավարը։