|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին հերքել է լուրերը, թե լքել է Ադրբեջանը: Երեկ kulis.az-ի հետ զրույցում գրողը նշել է, որ երկիրը լքելու լուրը հերթական ապատեղեկատվությունն է, որը շրջանառվում է իր վերաբերյալ:
«Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, այստեղ շատ լավ է»,- ասել է Այլիսլին:
Հիշեցնենք, որ երեկ լուրեր էին տարածվել, թե գրողը լքել է Ադրբեջանը այլ երկրում քաղաքական ապաստան գտնելու նպատակով: