|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել հացահատիկի հերթական խմբաքանակը։
Գործակալության տվյալներով՝ խմբաքանակը 976 տոննա ցորեն է ներառում։
Ռուսական ցորենի նախորդ խմբաքանակը (770 տոննա) Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել հունիսի 28-ին։
Ադրբեջանը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին վերացրեց Հայաստանի համար բեռների տարանցման արգելքը։ Այս ընթացքում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արտահանվել ավելի քան 35 հազար տոննա ռուսական հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 414 տոննա անտրացիտ տեսակի ածուխ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։