|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա անօդաչու սարքերով ենթադրյալ հարձակման կապակցությամբ։
Ինչպես փոխանցում է The Moscow Times-ը, Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ հուլիսի 2-ին դիվանագիտական ներկայացուցչության տարածքի մոտ երկու անօդաչու սարք է նկատվել։ Դրանցից մեկը դեսպանատան տարածք կարմիր ներկով տարա է նետել, իսկ մյուսի վրա, ռուսական կողմի պնդմամբ, ամրացված է եղել պայթուցիկ սարքի մուլյաժ։
Միջադեպի հետևանքով տուժածներ և լուրջ նյութական վնասներ չեն գրանցվել։
Ռուսաստանի դեսպանատունը կատարվածը որակել է որպես դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ահաբեկելու փորձ և պահանջել Շվեդիայի իշխանություններից ապահովել դեսպանատան անվտանգությունը և հետաքննել միջադեպը։