|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի իշխանությունները ամբողջությամբ վերականգնել են երկրի արևմտյան հատվածի օդային հաղորդակցությունը և թույլատրել են նաև տարանցիկ թռիչքների իրականացումը։
Այս մասին հայտնել է ԻԻՀ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը իր պաշտոնական կայքում։ Մինչ այդ թռիչքները թույլատրվում էին միայն Իրանի արևելյան հատվածում։
«Երկրի արևմտյան հատվածի օդային տարածքը, ինչպես նաև արևելյանը, սկսել է գործել շուրջօրյա օպերատիվ ռեժիմով։ Ներքին թռիչքներից բացի, ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ նաև երկրի օդային տարածքով տարանցիկ թռիչքների իրականացման համար»,- նշվում է հայտարարության մեջ։