|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի օդային տարածքը բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար։ Այդ մասին է վկայում նաև ինքնաթիռների թռիչքներին հետևող Flightradar24 կայքի տվյալները:
«Իրանի օդային տարածքն այժմ բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար՝ նախնական թույլտվությամբ», — ասվում է ծառայության X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Ավելի վաղ Իրանական իշխանությունները հայտարարել էին իրենց օդային տարածքի փակման մասին Իսրայելի հարվածների պատճառով, և այն մի քանի անգամ երկարաձգվել էր։