|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԵՊՀ դոցենտ Միքայել Մալխասյանը գրում է.
«Բուհական համակարգում խնդիրը ոչ միայն կոլեգաների և ուսանողության մեծ մասի անտարբերությունն է պրոֆեսորադասախոսական կազմից որևէ անձի կալանավորման պարագայում, այլև վարչակազմի քար լռությունը, երբ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտմամբ անազատության մեջ են պահում հիմնական աշխատողին։
Այդտեղից էլ բխում է կոլեգաների լռությունը։ Երեկ Խաչիկ Գալստյան, այսօր` Ալեն Ղևոնդյան, իսկ վաղը... որևէ մեկն ապահովագրված չէ։
Եվ խոսքը միայն անազատության մասին չէ, որովհետև չպետք է մոռանալ «ծրագրային կրճատումների» ու «ստորաբաժանումների լուծարման» անվան տակ աշխատանքից ազատված անձանց»»։
Հիշեցնենք՝ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեղադրանքով։