|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայեցի նախագահ Քոչարյանի Հ1-ի Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցը: Հանգիստ, հավասարակշռված, վստահ, առանց նույնիսկ ձայնի տոնայնությունը փոխելու նախագահը պատասխանում էր Պետրոսի բոլոր ամենաանհարմար և սուր հարցերին:
Պետրոսը իհարկե ամեն ձև ցանկանում էր Քոչարյանին անկյուն մտցնել, բայց չստացվեց: Դրա հետ միասին կոռեկտ էր և հարգալից: Զգացվում էր, որ ներքուստ հարգանք ունի նախագահի նկատմամբ և ինքն էլ է լավ հասկանում Քոչարյանի և այսօրվա շիզոֆրենիկի մեջ տարբերությունը: Մի խոսքով, եթե չեք տեսել, արժի նայել։
Նայեք և հունիսի 7-ին ընտրեք #17, որ պրծնենք էս մղձավանջից»։