|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը խոսում է այն մասին, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այն, որ նա այնտեղ չի լինելու, արդեն իսկ որոշակի ազդակ է այն մասին, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները»,-ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Փաշինյանի բացակայությունը գագաթնաժողովի աշխատանքների վրա։
Նրա խոսքով՝ առաջիկա հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում ԵՄ-ին անդամակցելու ծրագրերին վերաբերող հարցերը։
«Ինչ ձևաչափով Փաշինյանը ներկա կլինի գագաթնաժողովին... Եթե նա հայտնվի հեռուստացույցով, ավելի լավ կլինի, քան եթե ընդհանրապես չլինի»,-նշել է Օվերչուկը։