|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանը հասկանում է, որ ուրիշ ոչ մի տեղ չի ստանա այն առավելությունները, որ տալիս է իրեն անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ТАСС-ը։
«Այն օգուտները, որ տալիս է ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի տնտեսությանը, այն այլ տեղ չի ստանա։ Երկրի ղեկավարությունը դա հասկանում է։ Ուստի տեսնում ենք, ի թիվս այլ բաների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք նա անում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհուրդներում»,- ասաց նա։