|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ-ն միջուկային ուժերի զորավարժությունների շրջանակում ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար։ Հայտնում է Ռիա Նովոստին:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը զորավարժությունների ընթացքում ցուցադրել է Ռուսաստանի բալիստիկ հրթիռներով զինված ատոմային սուզանավերի ծովային փորձադաշտերի շրջաններ դուրս գալը: Ավիացիան մշակում է «Կինժալ» հրթիռների հատուկ մարտական մասերով սպառազինման և պարեկային շրջաններ թռիչքների գործողությունները: Հյուսիսային և խաղաղօվկիանոսյան նավատորմերը, հեռահար ավիացիան, ինչպես նաև Լենինգրադի և կենտրոնական ռազմական օկրուգները մշակել են հրթիռների արձակման պատրաստականության բերման գործողությունները։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին, զորավարժությունների շրջանակում մշակվում է միջուկային զենքի համատեղ կիրառումը։