|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Արտաքին միջամտություն կա և այդ աջակցությունը բացառապես ՔՊ կուսակցության մասով է, աջակցողներն էլ Ադրբեջանն ու Թուրքիան են»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ վերջին շրջանում ԲՀԿի հասցեին արտաքին միջամտության վերաբերյալ մեղադրանքներ են հնչեցվում՝ մատանաշելով Բելառուսը և Ռուսաստանը։ «Առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների ներկայացուցիչներ, դա ՔՊ-ն է, որին իրենց աջակցությունը պարբերաբար հայտնում են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ ԲՀԿ-ին որևէ արտաքին ուժ կամ օտարերկրյա պետություն աջակցություն չի հայտնել»,- նշել է Տոնոյանը։