|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանի մասին մամուլի այն հրապարակումներին, թե նա չի մնա Ազգային ժողովում:
Տոնոյանը մամուլի հրապարակումները համարում է կասկածելի: «Չեմ ցանկանում անդրադառնալ մամուլի` այդ կասկածելի հրապարակումներին, ընդամենը կասեմ, որ Իշխան Զաքարյանը երեկ էլ եղել է Ազգային ժողովում»,- ասաց նա:
Մեր ճշտող հարցին` կմնա՞ Իշխան Զաքարյանը որպես ԱԺ պատգամավոր, Տոնոյանը կարճ պատասխանեց. «Ես հակառակ մտադրության մասին ինֆորմացիա չունեմ»: Նա հավելեց, որ այս թեմայով այսքանը կարող է միայն ասել: