|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ-ն զորքերը Գերմանիայից դուրս կբերի ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Իհարկե, ամբողջովին կախված է ԱՄՆ-ից, թե երբ նրանք կտեղափոխեն իրենց զորքերը և ինչպես կանեն դա, բայց մենք դա կանենք սերտ խորհրդակցություններով»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ չպատասխանելով հարցին՝ հնարավո՞ր կլինի այդ զորքերի տեղափոխումը Լեհաստան։
Հիշեցնենք՝ ապրիլի վերջին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Գերմանիայում իր զորքերի ներկայության հնարավոր կրճատման հարցը։ Ավելի ուշ Պենտագոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն հաջորդ 6-12 ամիսների ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինվորականի։