|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև Հայաստանի վարչապետին, «Ազատությանն» այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ հրավերն ուղարկվել է բոլոր եղբայրական երկրներին:
Դեսպանը, սակայն, նշել է, թե տեղեկություն չունի՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին, թե ոչ: Հայաստանի կառավարությունն առայժմ Փաշինյանի մասնակցության մասին տեղեկություն չի տրամադրել: