|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այլ երկրների ղեկավարներին հրավիրել է Մինսկ` մասնակցելու մայիսի 9-ի` Հաղթանակի տոնին նվիրված շքերթին. ըստ yerkir.am-ի տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Հրապարակավ հրավիրում եմ պետությունների ղեկավարներին, թեկուզ` նախկին Միության, գալ Մինսկ»:
Լուկաշենկոյի կարծիքով` Հաղթանակի 75-ամյակը հենց Բելառուսում նշելը ճիշտ կլինի, քանի որ Բելառուսն է 1941-ին ստացել առաջին հարվածը: «Այն ամենատուժած հանրապետությունն է, պատերազմի կենդանի հուշարձան»,- ասել է Բելառուսի նախագահը:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում չեղարկվել են ֆաշիստական Գերմանիայի դեմ հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակին նվիրված բոլոր միջոցառումները, այդ թվում` Մոսկվայի շքերթը: