|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրաքի ազգային ավիափոխադրող Iraqi Airways-ը հայտարարել է ապրիլի 28-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ չվերթները վերսկսելու մասին։
«Iraqi Airways-ը հայտարարում է Բաղդադի և Բեյրութի միջև ամենօրյա ուղիղ չվերթների վերսկսման մասին՝ սկսած հաջորդ երեքշաբթիից՝ ապրիլի 28-ից», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Iraqi Airways-ի ռազմավարական ծրագրի շրջանակում, որը միտված է ընդլայնելու իր ուղղությունների ցանցը և բարելավելու տարածաշրջանային մայրաքաղաքների հետ օդային կապը։