|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը, որոնք կգրավեն հարստացված ուրանի և այլ միջուկային վառելիքի պաշարները, ինչպես նաև նավթարդյունաբերության կարևորագույն օբյեկտները, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Քննարկումներին ծանոթ չորս աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են պատերազմի հետագա փուլում Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հարցը՝ բարձր հարստացված ուրանի պաշարները ապահովելու համար։
Հոդվածի հեղինակների խոսքով, դեռևս որոշված չէ՝ այս առաջադրանքը կհանձնարարվի՞ ԱՄՆ-ի, թե՞ Իսրայելի հատուկ նշանակության ուժերին, թե՞ գործողությունը կիրականացվի համատեղ։
Axios-ը նաև հաղորդում է, որ միջուկային վառելիքի առգրավումը կարող է հնարավոր լինել միայն այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ համոզվեն, որ Իրանի զինված ուժերը այլևս լուրջ սպառնալիք չեն ներկայացնում։