|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) ավիաընկերություններին կոչ է արել ժամանակավորապես խուսափել Իրանի օդային տարածքից՝ անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունները և այն հանգամանքը, որ իրանական հակաօդային պաշտպանության ուժերը տեղափոխվել են բարձր մարտական պատրաստության ռեժիմ, Tehran FIR պատասխանատվության գոտում օդային օբյեկտների սխալ նույնականացման մեծ հավանականություն կա։
EASA-ն ընդգծում է, որ քաղաքացիական չվերթների իրականացումը Իրանի օդային տարածքով ներկայում ռիսկային է՝ կապված ինչպես սպառազինության և ՀՕՊ համակարգերի հնարավոր կիրառման, այնպես էլ զենիթահրթիռային համակարգերի օգտագործման հավանականության հետ։Գործակալությունը խորհուրդ է տալիս ավիաընկերություններին վերանայել թռիչքային երթուղիները և խուսափել Իրանի օդային տարածքից՝ մինչև անվտանգության իրավիճակի կայունացումը։