|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հնդկաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Այդ մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է ի պատասխան լրատվամիջոցների՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցումների:
«Զորքերի տեղաշարժով սահմանի խախտումը կարող է ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել նոր ռազմական գործողությունների: Մենք իրավախախտ կողմին կոչ ենք անում անհապաղ հետ կանչել իր ռազմական ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները»,- ասել է խոսնակը:
Նա շեշտել է, որ Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն անհրաժեշտ են տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է հնդիկ պաշտոնյան: