|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մայր Աթոռում տեղի է ունեցել Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագը, որից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, ավետելով Քրիստոսի ծնունդը, վառած մոմով իջել է խորանից և հավաքված հավատացյալներին լույս բաժանել։
Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի է ունենաց Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագին մասնակցեց Վեհափառը, որը եկեղեցական թափորի ուղեկցությամբ եկավ Մայր Տաճար։ Տաճարում հավատացյալներն օրհնություն ստացան Վեհափառից։