|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ Փաշինյանը խոսել է պետական ապարատի արդյունավետությունից եւ առաջարկել, որ ներկաներն էլ արտահայտվեն։ Մեծ մասը աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել։ Հավաքից հետո նա ենթականերին հրահանգ է իջեցրել՝ ուսումնասիրել, հաշվարկներ անել, թե ինչքան կկարողանան եկող տարվանից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը։ Դա ներկայացրել է իբրեւ քաղծառայողների կողմից ձեւակերպված պահանջ, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել։
Իսկ ապարատում կարծում են, որ վաղուց կարող էին իրենց աշխատավարձերը բարձրացնել, եթե վերեւներում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգեւավճարներ չբաժանեին։