|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր ԶԼՄ-ներում տարածվել են Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջի հայտարարությունները, հայտնում է «Ինֆոտեկա24»-ը։
Խորհրդարանում ունեցած իր ելույթում Օրուջը մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես, ասել է. «Ժողովուրդը չի կարող հավերժ ապրել թշնամության և պատերազմի պայմաններում։ Շուշան (Շուշին) պատերազմով ենք գրավել, Իրևանը (Երևանը) խաղաղությամբ կգրավենք»։
Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի հետ, այլ օգտագործում է խաղաղ գործընթացն ու հռետորաբանությունը՝ իր էքսպանսիոնիստական նպատակներին հասնելու համար, գրում է կայքը։