|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին Բաղջըլար թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկի նկուղային հարկի բնակարանում։ Պայթյունի պատճառը գազաբալոնն է եղել։
Հայտնի է նաև, որ այդ բնակարանում օտարերկրացիների ընտանիք է բնակվել։
Հրշեջները մարել են պայթյունից հետո բռնկված հրդեհը։
Երեք մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։