|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդությունն արդեն ներկայացվել է դատարան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպաններից Աբգար Պողոսյանը։
«Սակայն մակագրությունը դեռևս չկա։ Լինելուց հետո պետք է կապվեն մեզ հետ, որպեսզի ստանանք վարույթի նյութերը»,- ասաց Պողոսյանը` չբացառելով, որ նիստը կկայանա այսօր։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը շարունակում է գտնվել ազատազրկված, փաստաբանը ենթադրում է՝ դատարանի՝ բանտարկյալների համար նախատեսված խցում։
«Փաստաթղթերին ծանոթանալու մեծ բան չկա, քանի որ անձը քննադատական խոսք է ասել, ու որևէ քրեորեն պատժելի արարք չէ։ Համացանցում տարածված կադրերից երևում է նաև ձերբակալության ձևը, ու ամենը խոսում է նրա մասին, որ սա ռեպրեսիա է։ Հետևաբար, որևէ իրավագիտություն փնտրելն ու ակնկալելը կարծում եմ մանկամտություն կլինի»,- նշեց Աբգար Պողոսյանը։
Նախնական տեղեկություններով ` գործը կքննվի Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում։