|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կոչուբաեւի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
«Ալեքսանդր Կոչուբաեւը 24 ժամով ձերբակալվել է, այդ ընթացքում դատարանը կքննի խափանման միջոցի հարցը։ Կոչուբաեւի մեղադրանքը կապված է իր ֆեյսբուքյան գրառման հետ։ Կոչուբաեւը իր մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալ։ Մեղադրանքի հոդվածն ու գրառումն իրար հետ աղերս չունեն»,– ասաց պաշտպանը։
Նշենք, որ Կոչուբաեւի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինս ձերբակալվել է։